Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հանդիպեցին Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ:
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ նշեց.« Գաղտնիք չէ, որ հայ հասարակության համար կրթությունը միշտ շատ կարևոր դերակատարություն է ունեցել: Սա ժողովրդի հարաբերական առավելությունն է, քանզի ոչ բոլոր ժողովուրդների մոտ է, որ կրթության դերը այսքան բարձր է գնահատվում և այսքան կարևորվում»: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, կրթությունը և գիտելիքը միշտ պետք է լինեն մեր ազգային զարգացման հիմքը, ուստի կրթության խնդիրը ոչ միայն ԿԳՆ-ի և Կառավարության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, դրա համար այն պետք է լինի բոլորի հոգացության կենտրոնում:
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ է տալիս ավագ դպրոցը աշակերտներին, ծնողները ինչպես են գնահատում ավագ դպրոցում իրենց երեխաների ուսումը: Նախարարի խոսքով, ծնողներն այսօր փաստում են, որ ավագ դպրոցում իրենց երեխաների մոտ առաջադիմություն նկատում են, իսկ ուսուցիչները փաստում են, որ ավագ դպրոցում հիմնականում բացակայություն չի լինում:
Ս. Սեյրանյանը նշեց, որ 2009 թվականի սեպտեմբերից ավագ դպրոցը կունենա տարբերակված դասագրքեր`հոսքային ուսուցման համար խորացված դասագիրք և խառը հոսքերի համար դասագիրք: Նա հայտնեց, որ այս տարի նախատեսվում է ունենալ ևս 42 ավագ դպրոց, իսկ երկու տարի հետո հանրապետությունում կունենանք 150 ավագ դպրոց: «Ավագ դպրոցներն իրենց վրա շատ մեծ առաքելություն են վերցնելու՝ ճկուն անցում հանրակրթականից բարձրագույն ուսուցում և մյուս կողմից, շատ եմ ուզում շեշտել՝ ամենակարևորը 21–րդ դարին համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված մարդիկ ունենալն է: Ավագ դպրոցի խնդիրը ընդունելության քննություններում երեխաների դիմելու հնարավորությունները հեշտացնելը չէ կամ կրկնուսույցների ինստիտուտի դեմ պայքարելը։ Նախագահը դա մի քանի անգամ շեշտեց՝ ավագ դպրոցի հիմնական առաքելությունը պատրաստել արդի հարափոփոխ աշխարհում մեր պետության և մեր ժողովրդի առաջընթացն ապահովող գրագետ, բանիմաց, գիտելիքներով օժտված քաղաքացիներ»,- հավելեց նախարարը:
Երևանի թիվ 112 փորձարարական դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը նշեց, որ ավագ դպրոցի առանձնահատկությունն հոսքային ուսուցումն է: «Ավագ դպրոցում երեխաները 9-րդ դասարանից հետո արդեն իրենց մասնագիտական կողմնորոշմամբ պայմանավորված ընտրում են հոսքերը, որտեղ որոշ առարկանների ուսուցումը լինում է խորացված»: Նրա խոսքով, այսօր ավագ դպրոցի խնդիրն հիմնականում դասագրքերի հետ է կապված: «Հոսքային ուսուցման դեպքում ֆիզմատ հոսքում սովորող աշակերտի հայոց պատմության դասագիրքը պետք է տարբերվի հումանիտար հոսքում սովորող հայոց պատմության դասագրքից: Այս հարցը բարձրացված է և ԿԳՆ-ից խոստացել են նոր ուսումնական տարուն այն լուծել»,-հավելեց նա:
Երևանի թիվ 122 փորձարարական դպրոցի ավագ դասարան հաճախում են 124 աշակերտ: Ավագ դպրոցն ունի 4 հոսքեր` հումանիտար, բնագիտական, ֆիզմատ և տնտեսագիտական:

Placeholder