ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ
Մշակույթ
11:57 24/01/2009

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վայրի դաշտ» ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսոր է ճանաչվել Կարեն Շահնազարովը` «Անահետացող կայսրություն» ֆիլմի համար:

Լավագույն դերասան անվանակարգում «Ոսկե արծիվ» է ստացել Կոնստանտին Խաբիենսկին և Քսենիա Ռապպոպերտը: Երկրորդ պլանում լավագույն դերասանուհի է ճանաչվել Իրինա Կուպչենկոն («Խաղարկում»), իսկ լավագույն դերասան` Արմեն Ջիգարխանյանը` («Անհետացող կայսրություն»):

Լավագույն սերիալ կամ մինի սերիալ է ճանաչվել «Դիվերսնատ. պատերազմի ավարտը» ֆիլմը: «Ադմիրալ» ֆիլմը հաղթող է ճանաչվել 7 անվանակարգում` «Լավագույն օպերատորական աշխատանք», «Հանդերձավորման լավագույն աշխատանք» և այլն:

Նշենք, որ Ռուսաստանի կինոմատոգրաֆիստական արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինոմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքանտիպությունը, պրոպագանդել ռուսական և արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

Այն անցկացվում է սկսած 2002 թվականից:

Placeholder
ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ