Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի մարտի 9-14-ը Հանրապետության բոլոր դպրոցների 9-րդ և 11-րդ դասարաններում կանցկացվի գիտելիքների ընթացիկ ստուգում»,- տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նա հայտնեց, որ 2008 թվականի դեկտեմբերին ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաներից գիտելիքների ընթացիկ ստուգում էր անցկացվել 8-րդ և 10-րդ դասարաններում: Նա հայտնեց, որ այս տարի մարտին ևս նույն առարկաների գիտելիքների ընթացիկ ստուգում կանցկացվի:
Կ. Նասիբյանի խոսքերով, արդեն պատրաստ են թեստերի նմուշներն ու ընթացակարգը: «Սակայն հարց է ծագել` դրանք տեղադրել ԳԹԿ-ի կայքում, թե՞ ուղարկել դպրոցներ: Հանրապետության 644 դպրոցներ համացանց ունեն, ուստի միմյանցից տեղեկութուն վերցնելու մեծ հնարավորություն է բացվում: Դրանից խուսափելու համար հնարավոր է` թեստերն ուղարկվեն դպրոցներ առանձին-առանձին»,- ավելացրեց նա:
Բաժնի պետը նշեց, որ նախորդ ստուգումը ի հայտ բերեց հանրակրթական համակարգի մի շարք թերություններ` սկսած կազմակերպչական հարցերից մինչև գիտելիքների ընդհանուր մակարդակի բացահայտումը:
Ըստ նրա, գիտելիքների ընթացիկ ստուգումը հնարավորություն կտա ոչ միայն վերացնելու այդ թերությունները, այլև աշակերտներին պատրաստելու ավարտական ու միասնական քննություններին:

Placeholder