ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄԻ» ՆԱԽԱԳԱՀ ԴԻԴԻԵ ԼՈՄԲԱՐԴԻՆ
Քաղաքական
11:03 31/01/2009

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄԻ» ՆԱԽԱԳԱՀ ԴԻԴԻԵ ԼՈՄԲԱՐԴԻՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դավոսյան իր կեցավայրում ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդին:

Հանրահայտ «Օրանժ» բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար և ներկայացրել իր ընկերության կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ:

Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա` նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ «Ֆրանս Տելեկոմ»-ի նման գործընկեր:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում ևս գործունեություն ծավալվելու համար:

Դիդիե Լոմբարդը նշել է, որ արդեն այս աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ և փոխշահավետ լուծումեր:

Placeholder
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄԻ» ՆԱԽԱԳԱՀ ԴԻԴԻԵ ԼՈՄԲԱՐԴԻՆ