Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վիճակահանության արդյունքում պարզվել է, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2009»-ին հանդես է գալու առաջին` մայիսի 12-ին տեղի ունենալիք կիսաեզրափակչում: Այդ օրը ելույթ են ունենալու նաև Անդորան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Բոսնիա Հերցեգովինան, Իսրայելը, Իսլանդիան, Մակեդոնիան, Մալթան, Պորտուգալիան, Ռումինիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Չեխինա, Շվեցարիան, Շվեդիան:
Երկրորդ օրը` մայիսի 14-ին, ելույթ կունենան մնացած մասնակից երկրների ներկայացուցիչները` Ադրբեջան, Հունաստան, Կիպրոս և ուրիշներ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու Ռուսաստանում` մայիսի 12-16: Իսկ թե ով է ներկայացնելու Հայաստանը` դեռ պարզ չէ: Արդեն ընդունվում են հայտեր. SMS քվեարկության արդյունքում ընտրված մասնակցի անունը պարզ կդառնա փետրվարի կեսերին:

Placeholder