Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների ցանկը համալրվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի միջազգային շուկայում ճանաչված և գործող ևս երեք ընկերություններով: ԻՏՁՄ նոր անդամներն են «D-Link» միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը (http://www.dlink.am), որը տրամադրում է ցանցային և հեռահաղորդակցության ավարտուն լուծումներ (գրասենյակներ ունի ԱՊՀ և Բալթյան երկրներում), «Sinergy International Systems» ընկերությունը (http://www.synisys.com), որն առաջարկում է ինտեգրված վեբ ծառայություններ էլ. կառավարման, բյուջեի և ֆինանսների կառավարման, գործավարության, հանրային առողջապահության ոլորտներում ավելի քան 25 երկրների իր պատվիրատուներին, ինչպես նաև «Macadamian» ընկերությունը (http://www.macadamian.com), որը ՏՀՏ ինովացիոն, ծրագրային ապահովման, դիզայնի և բազմաբնույթ այլ տեխնիկական ծառայություններ է տրամադրում: Այս մասին հայտնում են ԻՏՁՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հատկանշական է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առկայության պայմաններում ամրապնդվում է ոչ միայն մասնավոր-պետական համագործակցությունը, այլև տեղի է ունենում մասնավոր սեկտորի ակներև կոնսոլիդացիա:
Նշենք, որ ԻՏՁՄ-ն Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի բիզնես ասոցիացիա է, որը միավորում է ոլորտի առաջատար 30 տեղական և միաջազգային ընկերություններ: ԻՏՁՄ անդամները մասնագիտացված են ծրագրային ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ գործընթացներում:
Իր գործունեության ընթացքում ԻՏՁՄ-ն կազմակերպում է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումը և «ԴիջիԹեք» ՏՀՏ/ԲՏ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որը հնարավորություն է տալիս միջազգային ընկերություններին ուսումնասիրել տեղական ՏՀՏ դաշտն ու մուտք գործել Հայաստան:

Placeholder