Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երբ մի շարք կուսակցություններ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը էին քննարկում, այդ ժամանակահատվածում մտավորականների մի հատվածը ցավ էր ապրում, որ կզրկեն, իսկ մյուս հատվածը մտածում էր, որ ոչինչ չի պատահի, եթե Հայաստանը զրկվի ձայնի: Այսպիսի տեսակետ այսօր լրագրողներին հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Ըստ նրա, մտավորականերն այդ ժամանակահատվածում պետք է միաբանվեին և պաշտոնյաններից պահանջեին, որ նրանք անեն հնարավոր ամեն ինչ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից: «Ցավում եմ, բայց մտավորականները այդպես էլ չհամախմբվեցին»,- հավելեց նա: Իսկ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում մտավորականների մի հատվածն էլ երազում էր, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավուքից:
Ըստ ռեժիսորի, աշխարհին մտավորականությունը նրա համար է պետք, որ միշտ ասի ճշմարտությունը, եթե մտավորակնությունը դա չի անում, ապա մեզ այդպիսի մտավորականություն պետք չէ:
Կ. Խոդիկյանի կարծիքով, այսօր Հայաստանը հետընթաց է ապրում, քանի որ յուրքանչյուր ընտրություն Հայաստանում դարձել է փորձանք: «Հայաստանում չկա մի մարդ, որ իրեն լիարժեք քաղաքացի զգա: Ես կարծում եմ, որ Հայաստանում լարժեք քաղաքացու սով է: Ես ուզում եմ, իմ երկիրը տեսնել այնպես, որ քաղաքացին իրեն լիարժեք քաղաքացի զգա: Ժողովրդական պետությունը քաղաքացուն պահում է քաղաքացու նման»,- հավելեց նա:
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ համաձայնեց դրամատուրգի հետ`նշելով, որ Հայաստանը հետընթաց է ապրում և դրա պատճառն այն է, որ Հայաստանում մենեջմենթ չկա: «Դրա համար մենք ստիպված ենք թողնել մեր գործերը և զբաղվել սոցիալական քննադատությամբ, քանի որ դա նաև մտավորականի առաքելությունն է»,- հավելեց նա:
Ըստ ռեժիսորի, այս ամենից դուրս գալու համար պետք է դիմադրել, սակայն քաղաքակիրթ ձևով: Ըստ դրամատուրգի, այսօր Հայաստանում օրենքի դիկտատուրա չկա: Իսկ Տ. Խզմալյանը նշեց, որ այս ամենը սկսվեց առաջին իշխանության օրոք և արմատներն այտեղ պետք է փնտրել:

Placeholder