Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրավունք
16:40 04/02/2009
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ
Ազգային անվտանգության ծառայությունը ստեղծելու է նոր համակարգ` սերվերներից, հեռահաղորդակցային պաշտպանական ծրագրային և տեխնիկական սարքից կազմված միջանկյալ անվտանգության գոտի: Այն իրենից ներկայացնելու է կառավարվող և վերահսկվող պատնեշ` արտաքին միջազգային և ներքին պետական մարմինների ինտերնետ ցանցերի միջև` ապահովելով վերջինների պաշտպանությունը ցանցային սպառանալիքներից, տեղեկատվության հափշակումից և աղավաղումից:
Այս մասին կառավարությունում հայտարարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը` ներկայացնելով 2008 թ. իրենց կատարած գործունեության հաշվետվությունը: Նա նաև նշեց. «Հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի պայմանները` մենք կառավարությունից գումար չենք պահանջում ծրագիրն իրականացնելու համար: Մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին կկատարենք այդ ծախսերը»:
Հաշվետվությունում նա նշեց, որ 2008 թվականի ընթացքում ԱԱԾ-ի կողմից քննված մաքսանենգության գործերով կալանք է դրվել 90 մլն 604 հազար դրամի նյութական արժեքների, 102 հազար եվրոյի և 820 հազար դոլարի վրա և այդ գործերն ուղարկվել են դատարան` դրանց բռնագրավման հարցը լուծելու համար: Նշված ժամանակահատվածում քննված գործերով և մերժված նյութերով վերականգնվել է 523 միլիոն դրամի, 329 հազար դոլարի նյութական վնաս:
Գ. Հակոբյանը նաև ներկայացրեց տարվա ընթացքում իրենց կատարած մյուս աշխատանքները, իրենց նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթները:

Placeholder