ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
13:45 04/02/2009

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

2008 թվականին գիտության ոլորտում կատարված բարեփոխումներն այսօր լրագրողներին ներկայացրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Այսպիսով, 2008-ին մշակվել է «ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրերի» ձևը և իրականացվել գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող շուրջ 100 կազմակերպության անձնագրավորում: Ինչպես նաև ստեղծվել է կազմակերպությունների տվյալների էլեկտրոնային շտեմարան:

Բացի այդ, ըստ Սամվել Հարությունյանի, ստեղծվել է գիտական կազմակերպություններում, բուհերում նաև արտասահմանում աշխատող հայ գիտնականների տվյալների շտեմարան:

2008-ին ստեղծվել է գիտական փորձագիտական անկախ համակարգ: Կոմիտեի նախագահի խոսքով, մշակվել են գիտական միջոցառումների ֆինանսավորման հայտերի գնահատման սկզբունքները և չափանիշները:

Ի դեպ, կառավարության սահմանած կարգով, հավելավճարների տրամադրման նպատակով գիտական և գիտատեխնիկական կազմակերպություններից ևս հավաքագրվել է պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողների տվյալները:

2008-ին մշակվել է «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը, որը նախատեսում է գիտության ոլորտի բարեփոխումների իրականացմանը մասնակից դարձնել արտերկրի հայ գիտնականներին: Կոմիտեի նախագահը կարևորեց այն, որ մշակվել է գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի ձևավորման մեթոդաբանությունը:

Ս. Հարությունյանը նշեց, որ մշակվել է «Գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագիրը»` միջոցառումները և ժամանակացույցը: Գիտության երիտասարդացմանն ուղղված մի քանի միջոցառումներն արդեն իսկ իրականացվել են անցած տարի, ինչպես նաև նախատեսված են 2009 թվականի պետական բյուջեում:

Գիտության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ անցած տարվանից ֆինանսավորվել են գիտական թեմաները, որոնց մասնակիցների առնվազն 25%-ը երիտասարդ են: Նրա խոսքով, գիտաժողովների կամ գիտական գործուղումների հայտերի քննարկման ժամանակ, առաջնայնությունը տրվել է երիտասարդ մասնագետների մասնակցությանը:

Անցած տարի կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է 2 երիտասարդական դպրոց` մեխանիկոսների և մաթեմատիկոսների համար: Այս տարի իրականացվելու է գիտական թեմաների հայտերի մրցույթ` նախատեսված մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար:
Placeholder
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ