Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ներդրել է նոր ծառայություն` «Հայերի Աշխարհ», որը թույլ է տալիս ֆիքսված և շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին զանգահարել աշխարհի տարբեր երկրներ ինտերնետ-հեռախոսակապի (VoIP) սակագներով` առանց նախապես քարտ գնելու: Այս մասին հայտնում են «Արմենտել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված միջազգային զանգերի հաշիվն ընդգրկվելու է բաժանորդին ներկայացվող հեռախոսային ընդհանուր հաշվում: Բաժանորդի ցանկության դեպքում կարող է ներկայացվել զանգերի վերծանում, որտեղ «Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված զանգերը կներկայացվեն առանձին:
«ԱրմենՏել»-ի Մարկետինգի գծով տնօրեն Իվան Սիմեոնովը հայտարարել է, թե իրենց կողմից առաջարկվող այս ծառայության մեկ րոպեի սակագինը ամենաէժանն է. օրինակ դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, ԱՄՆ և Կանադա` 24 դրամ:
Ծառայության և գործող սակագների մասին ավելի մանրամասն տեղելություններ կարելի է ստանալ 0606 (շարժական կապի բաժանորդների համար) կամ 080001088 (Ֆիքսված կապի բաժանորդների համար) հեռախոսահամարներով:

Placeholder