ԹԱՋ ՄԱՀԱԼԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Մշակույթ
11:29 10/02/2009

ԹԱՋ ՄԱՀԱԼԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Հնդկաստանում գտնվող աշխարհի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից Թաջ Մահալ դամբարան-հուշարձանին վտանգ է սպառնում: Դամբարանն արդեն 300 տարեկան է և հիմնվել է տիրակալ Շահ-Ջահանի հրամանով` իր սիրելի կնոջ հիշատակին: Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, բոլորովին վերջերս դամբարանի պատերին ճաքեր են հայտնվել: Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը դամբարանի մոտով հոսող Յամուն գետի ցամաքումն է: Գետի կորուստը հնարավոր է դամբարանի հիմքի փոփոխության պատճառ դառնա:

Ամեն օր Թաջ Մահալ այցելում է տասը հազարավոր մարդ: Եթե ապագայում չհաջողվի կանխել դամբարանի պատերի վրա ճաքերի գոյացումը, ապա դամբարանին ոչնչացում է սպառնում:

Placeholder
ԹԱՋ ՄԱՀԱԼԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ