Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայ հայտնի գրող Հովհաննես Թումանյանի նույնքան հայտնի թբիլիսյան «Վերնատունը» 25 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել է վրացի մի բիզնեսմենի: Այդ մասին տեղեկությունը «Ռեգնում»-ին հաստատել է նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջինս ասել է, որ «Վերնատան» հնարավոր մասնավորեցման մասին տեղեկություններ հայտնի են եղել դեռ 4-5 տարի առաջ, ընդ որում` այն ժամանակ շինությունը վաճառքի է դրված եղել 15 հազար դոլարով:
Անանյանը նաև ասել է, որ այդ ժամանակ ինքը դիմել է ՀՀ կառավարությանը «Վերնատունը» գնելու խնդրանքով, սակայն «այդ հարցում հետևողականություն չի ցուցաբերվել»:
Այնուամենայնիվ, ՀԳՄ նախագահը հույս է հայտնել, որ այդ հարցը կլուծվի Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ջանքերի շնորհիվ: «Դա բացառիկ լավ իրադարձություն կլիներ մեծ դասականի 140-ամյակի կապակցությամբ»,- հավելել է ՀԳՄ նախագահը:

Placeholder