Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փետրվարի 13-14-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացվելու է «ART EXPO» ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվելու է հայկական մշակույթն ամբողջությամբ` 2008 թվականի լավագույն մշակութային ծրագրերը. կինոարվեստ, թատերարվեստ, երաժշտարվեստ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, միջազգային, հանրապետական փառատոններում ներկայացված մշակութային ծրագրեր և այլն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
«Ցուցահանդեսում ներկայացվելու է Հայաստանի ողջ մշակութային դաշտը` և պետական, և մասնավոր, և հասարակական` անկախ ազգային պատկանելիությունից»,- ասաց նա ու հավելեց, որ այն լայն համագործակցության դաշտ կբացի, միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կընձեռի, քանի որ հրավիրված են լինելու նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսը:
Ցուցահանդեսային երկու օրերի ընթացքում տեղի է ունենալու նորաբաց մշակութային կայքերի շնորհանդեսներ:

Placeholder