ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐՔԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
Մշակույթ
11:43 12/02/2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐՔԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Փետրվարի 11-ին Մինսկում բացվել է գրքի 16-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանը երեք տարի անընդմեջ մասնակցում է:

Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, մասնակից մոտ երեք տասնյակ երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից ներկայացված են նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն է Ղազախստանը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Հայաստանի տաղավար, ուր ներկայացված է երկրի տարբեր հրատարակչությունների հարյուրից ավելի անուն գրականություն` տրամադրված ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐՔԻ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ