ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՂՋ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ART EXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Մշակույթ
13:00 13/02/2009

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՂՋ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ART EXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Նախորդ տարվա լավագույն մշակութային ծրագրերը. կինոարվեստ, թատերարվեստ, երաժշտարվեստ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, միջազգային, հանրապետական փառատոններում ներկայացված մշակութային ծրագրերին Հայաստանի նկարիչների միությունում մեկտեղել էր «ART EXPO» ցուցահանդեսը: Մշակութային ողջ ժառանգությունը 2 տասնյակից ավելի տաղավարներում ներկայացնում էր հայկական մշակույթն ամբողջությամբ` պետական, մասնավոր և հասարակական` անկախ ազգային պատկանելիությունից:

«Մենք մի կարևոր առաքելություն ունենք. առաջին հերթին պատասխանել մի հարցի, որ շատ հաճախ հասարակության շրջանում խմորումների առիթ է հանդիսանում: Մենք ունե՞նք այսօր մշակութային իրականություն, թե իրական մշակույթ: Մենք այսօր մեկ անգամ ևս պիտի հաստատենք, որ մշակույթը այն եզակի միջավայրն է, որտեղ ձևավորվում է մարդկային հոգևոր միասնությունը»,-ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ցուցահանդեսը իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի առաջին կանգառը Հայաստանի ազգային պատերասրահի տաղարավարում էր, այնուհետև վարչապետը շրջեց բոլոր տաղավարներով:

ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի սաները տիկնիկներով մի հետաքրքիր համար ներկայացրեցին կառավարության ղեկավարին:

«Ամենակարևորը կայանում է նրանում, որ զգում ես, որ տաղավարին մոտենում ես բազմաթիվ ծրագրեր կա, ոգևորություն, մարդիկ լի են եռանդով և ուզում են 2009-ին ունենալ նոր նվաճումներ և սա մեզ բոլորիս ոգևորում է: Կառանձնացնեմ երեխաներին»,-նշեց վարչապետը:

Վիլյամ Սարոյանն արդեն հասանելի կլինի նաև աշխարհի ցանկացած կետից:

Մեծ գրողի 100ամյա հոբելյանի առիթով ցուցահանդեսին բացվեց Վիլյամ Սարոյանին նվիրված կայքը` www.saroyan.mincult.am հասցեով:

Ցուցահանդեսի մյուս օրերին ընթացքում տեղի են ունենալու նաև նորաբաց մշակութային այլ կայքերի շնորհանդեսներ: Ցուցահանդեսը կավարտվի վաղը երեկոյան:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՂՋ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ART EXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ