ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀՆՉԵԼՈՒ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ
Կրթություն, գիտություն
13:27 14/02/2009

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀՆՉԵԼՈՒ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ

Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը սկսելուց առաջ` 8:55, պարտադիր պետք է հնչեցվի ՀՀ օրհներգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը, որի 3-րդ հոդվածի «է» կետի համաձայն, օրհներգը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս, իսկ «Ը» կետի համաձայն` Հայաստանի տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերը սկսելուց առաջ:

«Այժմ մենք նախազգուշացրել ենք Հանրապետության բոլոր դպրոցներին, որ ՀՀ օրհներգը դասերից առաջ անպայման հնչեցվի, իսկ տարրական դասարանների աշակերտներին այն սովորեցնեն երգել»,- հավելեց նա:

Նա վստահեցրեց, որ օրհներգը հնչեցնելու հնարավորություն բոլոր դպրոցներն ունեն, եթե ռադիոհանգույց դպրոցը չունի, ապա այն կարող են լսել ձայնարկիչներով:
Placeholder
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀՆՉԵԼՈՒ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ