ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ»
Մշակույթ
15:40 16/02/2009

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ»

Այսօր մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Թումանյանական շաբաթը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ գրողների միությունը: Նախատեսվող միջոցառումների շրջանակում Երևանի և հանրապետության մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ` նվիրված Հ. Թումանյանին:

Նախատեսվում է նաև փետրվարի 19-ը հայտարարել «Գիրք նվիրելու օր», որը հնարավորություն կտա ինչպես աշակերտների, այնպես էլ ազգաբնակչության շրջանում վերականգնել այդ բարի ավանդույթը: Արդեն պաշտոնապես ընդունված «Մայրենիի օրը»` փետրվարի 21-ը, այս տարի կնշվի «Թումանյանական շաբաթվա» շրջանակում: Ըստ կազմակերպիչների սա ևս մեկ առիթ կլինի աշակերտների մոտ կարևորելու մայրենիի անաղարտության պահպանումը:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ»