Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, վերջին տասը տարվա ընթացքում ընդհանուր քաղցկեղի աճ է նկատվում, սակայն մանկական քաղցկեղի աճի զգալի միտումներ մասնագետները չեն նկատում թե՛ Հայաստանում, թե՛ մյուս երկրներում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի վարիչ Գրիգոր Բադալյանը:
Մասնագետի խոսքով, 2007 թվականին գրանցվել է մանկական քաղցկեղով առաջին անգամ տառապող մոտ 80-90 հիվանդ: «Հանրապետությունում 2003 թվականին գրանցվել է մանկական քաղցկեղի 5951 դեպք, իսկ 2007-ին՝ 7294 դեպք:
Մանկական քաղցկեղի ընթացքը տարբերվում է մեծահասակների մոտ այս հիվանդության ընթացքից: Այս պարագայում այն ավելի արագ է ընթանում, դրա համար ծնողը պետք է կարողանա ավելի շուտ կողմնորոշվել ու չհապաղել, քանի որ մանուկները բուժումն ավելի լավ են ընդունում ու լիովին ապաքինման հնարավորությունն այդ դեպքում ավելի է մեծանաում»,-ասաց Գ. Բադալյանը:
Ըստ նրա, մանկական քաղցկեղի բուժման դեպքում օգտագործվում է գրեթե նույն դեղորայքը, քիմիաթերապիան ու ճառագայթաբուժումը, սակայն տարբեր չափաբաժիններով: Բժշկի հավաստմամբ, Ուռուցքաբանւթյան ազգային ինստիտուտի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնում բուժումն իրականացվում է միայն պետպատվերի շրջանակներում: «Մեզ մոտ, ստուգումից հետո, եթե պարզվում է, որ երեխան հիվանդ է, ապա ախտորոշումից անմիջապես հետո կատարվող բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում»,-նկատեց բժիշկը:
Ինչպես նշում է մասնագետը, երեխաների մոտ ամենից շատ տարածված է արյան քաղցկեղը՝ լեյկիմիան: Երկրորդ ամենից շատ հանդիպող հիվանդության ձևը չարորակ լիմֆոմաներն են՝ 15-20%, ապա գլխուղեղի քաղցկեղը՝ 17%, երիկամներինը՝ 7%, ոսկրային սարկոմաները՝ 6-7% ու դրանից ցածր ցուցանիշով տարածված է փափուկ հյուսվածքների քաղցկեղը:
Նշենք, որ ժամանակին բուժում ստանալու արդյունքում ամբողջովին բուժվել են մանկական ուռուցքաբանության բաժնում վերջին տասը տարիներին եղած ավելի քան 800 հիվանդների 65%-ը: Հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային իստիտուտում մանկական ուռուցքաբանության ու քիմիաթերապիայի բաժինը 15 տարվա պատմություն ունի:

Placeholder