ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  «FEST»  ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
15:58 18/02/2009

ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «FEST» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Փետրվարի 20-ից Բելգրադում կմեկնարկի միջազգային, սերբական ամենից հայտնի "Fest" կինոփառատոնը: Այն անցկացվում է 1971 թվականից և կարճ ժամանակահատվածում հասցրել է հայտնի դառնալ:

Փառատոնի ցանկում ընդգրկված է ավելի քան 100 ժապավեն տարբեր երկրներից, որոնք միջազգային տարբեր փառատոններում արժանացել են մրցանակների: Այս շրջանակներում կանցկացվեն նաև կլոր սեղաններ և գեղարվեստական ցուցադրություններ:

Փառատոնի ընթացքում այս տարի հանդիսատեսը կարող է դիտել նոր ֆիլմեր և հանդիպել անվանի դերասանների հետ, ինչպիսիք են Լորան Կանտեն, Քեն Լոաչը, Քլինթ Իսթվուդը, Քեթրին Բիգելոուն, Սեմ Մենդեսը և այլք:

Փառատոնի շրջանակներում նախատեսված է նաև «Ցավ» Ներկայացման ցուցադրությունը, որը բեմադրվել է ֆրանսիացի հայտնի կին գրող Մարգրիտ Դյուրայի ստեղծագործության համանուն մոտիվների հիման վրա:
Placeholder
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «FEST» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ