Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի արդեն հինգերորդ անգամ փետրվարի 21-ը Հայաստանի Հանրապետությունում պետականորեն կնշվի որպես Մայրենի լեզվի օր: Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն այսօր նշեց, որ Մայրենի լեզվի օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԼՂՀ-ում:
Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումներից է նաև միմյանց գիրք նվիրելու օրը, որը նշվելու է վաղը` փետրվարի 19-ին: Օրվան նվիրված միջոցառումների շրաջանակներում ԵՊՀ-ում փետրավարի 20-ին Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում կանցկացվի «Չմոռանաս քո մայրենի լեզուն» խորագրով կլոր սեղան: Իսկ փետրավարի 21-ին մեծ միջոցառում է կազմակերպվելու Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Լ. Միրզոյանը հայտնեց, որ ԼՂՀ-ում Մայրենի լեզվի օրը նշվելու է փետրվարի 25-ին, այդ կապակցությամբ Լեզվի պետական տեսչության պատվիրակությունը կայցելի ԼՂՀ և Շուշիի ու Վան գյուղի դպրոցներին կնվիրի շուրջ 1000 անում գրականություն:
Ըստ Լեզվի պետական տեսչության պետի, ոչ միայն այդ օրը պետք է հայերի համար մայրենի լեզվի օր նշվի, այլ ամեն օր մեզ համար մայերենի լեզվի տոն պետք է լինի: «Մայրենի լեզվի պահպանությանը ոչ միայն Լեզվի պետական տեսչությունը պետք է տեր կանգնի, այլ հանրությունը, քանի որ մայրենի լեզվի պահպանությունը սկսվում է ընտանիքից, դպրոցից և բակից»,- հավելեց նա:
Լ. Միրզոյանը մտահոգությամբ նշեց, որ այսօր դպրոցներում գրեթե բոլոր աշակերտները դասարանում հաղորդակցվում են գրական հայերենով, իսկ միջանցքներում` ժողովրդախոսակցական լեզվով, որը մեծ մտահոգություն է:
Նրա խոսքով, Լեզվի պետական տեսչությունը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ դեռևս բազմաթիվ մտահոգող հարցեր կան մայրենի լեզվի պահպանման, տարածման և զարգացման գործում: Նա նշեց, որ Լեզվի պետական տեսչությունը խրախուսում է այն կազմակերպություններին կամ անհատներին, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նպաստում են մայրենի լեզվի զարգացմանը և պահպանմանը:
Լեզվի պետական տեսչության աշխատակիցները ուսումնասիրել են եթերի, մամուլի և հրատարակչության լեզուն: «Կան բազմաթիվ գրքեր, որոնցում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, սակայն դրանց կողքին կան նաև հրաշալի հրատարկություններ»,-հավելեց նա:
Լ. Միրզոյանը պատվոգիր հանձնեց Լեզվի պետական տեսչության կողմից 2008 թվականի լավագույն հրատարակություն ճանաչված ՀՀ Ազգային ատլասի Բ հատորի խմբագիր Մանուկ Վարդանյանին, Լեզվի պետական տեսչության կողմից նաև 2008 թ լավագույն լեզվաբանական հետազոտություն ճանաչված Հայոց լեզվի բարբառային ատլասի հեղինակ, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանին: Հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պատվոգրի արժանացան «Դիպված» հաղորդաշարի հեղինակ Զավեն Հարությունյանը և Երևանի Ավ, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը:

Placeholder