Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:11 19/02/2009
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍԵՐ
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակն է: Այժմ հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվում են Հ. Թումանյանին նվիրված բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ:
Գրողների Միության մշակույթի բաժնի վարիչ Կարինե Մեսրոպյանը Panorama.am-ին հայտնեց, ու մի շարք գրողներ այսօր այցելել են Երևանի դպրոցներ մասնակից լինելու բաց դասերին և միջոցառումներին:
Հիշեցնենք, որ կառավարական հատուկ հանձնաժողովն այսօր վաղ առավոտյան Սերգո Երիցյանի գլխավորությամբ մեկնել է Թբիլիսի: Նրանք կայցելեն Խոջավանք, որտեղ կմատուցվի հոգեհանգստի կարգ: Հ. Թումանյանի տուն-թանգարանում այսօր կազամակերպվելու են ցերեկային հադիսություններ և պարահանդես: Տուն-թանգարում այսօր տեսողության խնդիրներ ունցող անձանց համար տեղի կունենա բրաիլյան համակարգով Թումանյանի ստեղծագործություններից և հոդվածներից կազմված երկու հատորի շնորհանդեսը:
Տարվա ընթացքում կկազմակերպվեն բազմաթիվ թեմատիկ ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտաժողով թումանյանական թեմայով: Հ. Թումանյանի տուն-թանգարանում այս տարի կհիմնվի «Երիտասարդ թումանյանագետների ակումբ»: Այս տարի նախատեսվում է հրատարակել Թումանյանի աղջկա` Աշխեն Թումանյանի արխիվը, որն այժմ ուսումնասիրման ընթացքում է: Բացի այդ այս տարի նախատեսվում է հրատարկել Հ. Թումանյանի տուն-թանգարանի ստեղծման պատմության մասին գիրք:
Հիշեցնենք նաև, որ այս տարի լրանում է Հովհ.Թումանյանի անվան թանգարանի հիմնադրման 60 տարին: Թանգարանի 60-ամյա հոբելյանի առիթով նախատեսվում է լույս ընծայել փոքրիկ գրքույկ, որտեղ կամփոփվի թանգարանի մասին ամեն բան: Գիրքը կներառի ճարտարապետական հատակագծեր, որոշումներ, կլինեն նաև այն մարդկանց հուշերը, ովքեր կանգնած են եղել թանգարանի ստեղծման ակունքներում:
«Թումանյանական շաբաթը» մեկնարկել էր փետրվարի 16-ին, այն կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ գրողների միությունը:

Placeholder