Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօր մեր պետբյուջեից գիտությանը հատկացվող միջոցները շատ քիչ են, ու բազմիցս այդ մասի նշել եմ»,- այսօր լրագրողներին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ դրա համար այսօր գիտնականները մասնակցում են մի շարք միջազգային ծրագրերի, որոնցից ստանում են գումարներ: Ռ. Մարտիրոսյանը հայտնեց, որ 2008 թվականին ԳԱԱ-ի գիտնականները մասնակցել են մոտ 52 միջազգային ծրագրերի:
Նրա խոսքով, միայն 2008 թվականի միջազգային ծրագրերի դրամաշնորհը կազմել է 1 մլն դոլար: «Միջազգային ծրագրերից ստացած գումարի մոտ 20 տոկոսը օգտագործվում է սարքավորումներ գնելու համար, իսկ մնացածը` աշխատավարձի համար»,-հավելեց նա, ասելով, որ ԳԱԱ-ի բոլոր գիտնականները չէ, որ մասնակցում են միջազգային ծրագրերի:
ԳԱԱ-ում այսօր աշխատում են 3700 աշխտակից, որից 2000-ը գիտաշխատողներ են, իսկ մնացածը գիտության սպասարկման ոլորտի աշխատողներ:
Խոսելով «ուղեղների» արտահոսքի մասին, ԳԱԱ նախագահը հայտնեց, որ 1990–ական թվականին ԳԱԱ-ում աշխատում էր 7000 գիտաշխատող, որից 60 տոկոսը գիտնականներ էին: Նրա խոսքով, մոտ կիսով չափ այսօր նվազել է նրանց թիվը, բայց դա չի նշանակում, որ բոլորը գանցել են Հայաստանից: Ռ. Մարտիրոսյանը չժխտեց նաև այն փաստը, որ Հայաստանից «ուղեղների» արտահոսք եղել է և դեռ շարունակվում է: «Հիմնականում գնում են ճշգրիտ գիտությունների գծով մասնագիտացած մասնագետները»,-հավելեց նա:

Placeholder