Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փետրվարի 21-22-ին Աղվերանում առանց փողկապի հավաքվելու են ՏՏ ոլորտի մասնագետները և այս տարի առաջին անգամ անցկացնելու են «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորումը: Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից, ֆորումի թեմատիկ քննարկումները վերաբերելու են ՏՀՏ ոլորտի այսօրվա մարտահրավերներին, մասնավորապես` ֆինանասկան ճգնաժամի հաղթահարում պետություն-մասնավոր համագործակցություն ընդդեմ ֆինանսական ճգնաժամի, էլեկտրոնային անվտանգություն, էլեկտրոնային անվտանգությունը` ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչ, էլեկտրոնային սփյուռք թեմաներին:
Ֆորումին զուգահեռ Աղվերանում կանցկացվի նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 9-րդ Համագումարը: Համագումարի ընթացքում կներկայացվեն զեկույցներ տեղական ՏՀՏ ոլորտի հայեցակարգային խնդիրների, ԻՏՁՄ 2008-ի ընթացքում իրականացրած գործունեության և 2009-ի ռազմավարական առաջնայնությունների վերաբերյալ: Կներկայացվի նաև գործառնական և ֆինանսական համապարփակ հաշվետվություն: Համագումարը կեզրափակվի ԻՏՁՄ վարչության և նախագահի ընտրություններով:

Placeholder