ԳԱԱ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Կրթություն, գիտություն
14:17 21/02/2009

ԳԱԱ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Գիտությունների ազգային ակադեմիան մշակում է կենսաբանական գիտության զարգացման հայեցակարգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսայնը: Հայեցակարգում նշված է, թե մինչև 2020 թիվը ինչ գերակայություններ պետք է ունենա այդ ճյուղը, ինչպես պետք է զարգանա, այդ ոլորտում ինչ միջազգային համագործակցություն է ահրաժեշտ: «Բացի այդ հայեցակարգում նշված են կենսաբանական գիտության այն կարևորագույն ուղղություները, որոնք անհրաժեշտ է, որ այսօր զարգանան»,- հավելեց նա:

Նրա խոսքով, այս հայեցակարգը կենսաբանական գիտության զարգացման դեղատոմսը չէ, այլ ուղղակի հայեցակարգում նշված են դրույթներ, ըստ որոնց Հայաստանում պետք է զարգանա կենսաբանական գիտությունը: ԳԱԱ նախագահը հայտնեց, որ հայեցակարգը մինչև ամառ կներկայացեն Կառավարությանը:

Placeholder
ԳԱԱ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ