Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
14:22 21/02/2009
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՍԾՏՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մայիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը կստանձնի Ադրբեջանը: Այս մասին, ըստ ադրբեջանական «Բաքիլիլար»-ի, հայտնել է այդ երկրի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նշենք, որ այդ կազմակերպությունում ամեն երկիր նախագահում է 6 ամիս ժամանակով: Այդ 6 ամիսների ընթացքում, ըստ Մամեդգուլիևի, Ադրբեջանը մտադիր է որոշակի բարեփոխումներ իրականացնել, մանսավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Նա ընդգծել է, որ այդ ոլորտը Ադրբեջանում զարգանում է մեծ տեմպերով և երկրում այն համարվում է առաջնային: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանը կարող է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներում դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համակարգողը:
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես առաջնային է համարում այդ ոլորտի զարգացումը և ցանկանում է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում տարածաշրջանային կենտրոն դառնալ:

Placeholder