UITE-Ն ՄՏԱԴԻՐ Է ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ
Կրթություն, գիտություն
17:10 24/02/2009

UITE-Ն ՄՏԱԴԻՐ Է ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) մտադիր է կրթության ոլորտում ՏՏ ձեռնարկությունների կոնսորցիում ստեղծել: Այս մասին ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների «առանց փոխկապների» ձևաչափով Աղվերանում կայացած հանդիպման ժամանակ հայտնեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, նշված ծրագիրը նախաձեռնվել է անցած տարի և կիրականացվի ընթացիկ տարում: «Հայաստանում կա 20-30 ընկերություն, որոնք պատրասատ են ներդրումներ անել կրթական ոլորտում և համախմբել այդ ոլորտում իրենց ջանքերը»,- ասաց Կ. Վարդանյանը:

Կոնսորցիումը հնարավորություն կտա կենտրոնացնել ընկերությունների ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, կրթության ոլորտում միասնական պատվիրատու ստեղծել: Ենթադրվում է, որ կոնսորցիումը հանդես կգա որպես տարբեր բուհերում ամբիոնների ու թրեյնինգ-կենտրոնների բացման պատվիրատու:

Իր հերթին UITE նախագահ Հովհաննես Ավոյանը նկատեց, որ կադրերի ուսուցման և որակյալ մասնագետների պատրաստման հարցերը մշտապես մնալու են Միության ուշադրության կենտրոնում: «Այդ աշխատանքները չպետք է դադարեցվեն, և Միությունը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Հ. Ավոյանը:
Placeholder
UITE-Ն ՄՏԱԴԻՐ Է ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ