Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՏՀՏ-ն Հայաստանում
12:12 25/02/2009
«ՀԱՅ ԼԱՅՆ» ԱՐԱԳԱԳՈՐԾ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
«ԱրմենՏել» ընկերությունն (Beeline ապրանքանիշ) ընդլայնել է «Հայ Լայն» ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը: Այժմ մեր երկրի 18 քաղաքների բնակիչները համացանցի արագ հասանելիության հնարավորություն են ստացել: Նախկինում Հայ Լայնը տրամադրվում էր միայն Հայաստանի 6 քաղաքներում ` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Իջևանում և Աբովյանում: Ներկայումս այդ ցանկը համալրվել է ևս 12 քաղաքով` Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թալին, Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Մեղրի, Սևան, Նոյեմբերյան, Էջմիածին և Աշտարակ: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար Ինտերնետի մատչելիությունը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ և ներդաշնակ զարգացումը», - շեշտել է «ԱրմենՏել»-ի վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը:
Նշենք, որ ներկայումս հաճախորդը կարող է ձեռք բերել ADSL-մոդեմը ապառիկ, ինչն էլ ավելի մատչելի է դարձնում ինտերնետը Հայաստանի հանրության համար: «Մենք խոշորագույն ներդրումներ ենք կատարել Հայաստանի հեռահաղորդակցական ենթակառուցվածքում, - ասել է «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն ու հավելել. «Այժմ ժաամնակն է ցույց տալու, որ դրանք ուղղված են Հայաստանի երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ինտերնետ-ծառայությունների աշխարհագրության ընդլայնումը մենք դիտարկում ենք իբրև համաշխարհային տեղեկատվական միջավայրին Հայաստանի ինտեգրվելու կարևորագույն գործոն»:
«Հայ Լայն» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: ADSL տեխնոլոգիան (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) մոդեմային տեխնոլոգիա է, որը վերածում է սովորական հեռախոսային գծերը արագագործ հասանելիության գծերի: Այս տեխնոլոգիայով կապուղին անհավասար է բաժանվում մուտքային և ելքային տրաֆիկի միջև` մուտքային տրաֆիկի օգտին: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսեց մատուցել 2007 թվականին` «Հայ Լայն» անվանմամբ: Ներկայում ծառայությունից օգտվում է ավելի քան12 հազար բաժանորդ: «Հայ Լայն» ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է դիմել 8899 հեռախոսահամարով:

Placeholder