Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՏՀՏ-ն Հայաստանում
13:28 26/02/2009
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔ ԿՈՒՆԵՆԱ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ` Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը կունենա պաշտոնական կայք: Ինչպես հայտնում են Հիմնադրամից, առաջիկա 4 ամիսների ընթացքում նախատեսվում է շահառու կողմին ապահովել որակյալ ինտերնետ կապով և աջակցել տեխնիկական միջոցներով` ներառյալ երկու սպասարկիչ ու համակարգիչ:
Կայքի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկման աշխատակիցների համար կկազմակերպվի վերապատրաստման դասընթացեր` «E-works» ընկերության մասնագետների միջոցով: Կայքում հայերեն և ռուսերեն տարբերակներով կտեղադրվի Արցախի հեռուստառադիոհաղորդումները և նորությունները: Նախատեսվում է նյութերը տեղադրել նաև համաշխարհային «Google» և «Youtube» կայքերում:
«Աջակցելով Արցախի հեռուստառադիոընկերությանը` մենք Արցախի ձայնն աշխարհին լսելի ենք դարձնում»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
Հիմնադրամի կողմից Արցախի հեռուստառադիոընկերությանն ուղղված վերջին աջակցությունը եղել է 2008-ի տարեվերջին ընկերությանը 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք հեռուստատեսային տեխնիկայի և սարքավորումների նվիրատվությունը, որը հովանավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի կողմից:

Placeholder