«ՍԻՆՈՓՍԻՍԻ» ԵԿԱՄՈՒՏԸ 2009-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,7 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼ Է 2008-Ի ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ
Տնտեսություն
16:34 26/02/2009

«ՍԻՆՈՓՍԻՍԻ» ԵԿԱՄՈՒՏԸ 2009-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,7 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼ Է 2008-Ի ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ

Կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունն այսօր հրապարակել է 2009 թվականի առաջին եռամսյակում իր ստացած եկամուտներին վերաբերող տվյալները: Նշենք, որ ֆինանսական տարվա եռամսյակը ավարտվել է հունվարի 31-ին:

Ըստ այդմ, 2009 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար «Սինոփսիսը» ունեցել է 339,8 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, որը 7,7 տոկոսով ավել է 2008 ֆինանսական տարվա առաջին քառորդի 315,5 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

«Սինոփսիսի» համար ֆինանսական տարվա առաջին քառորդը կարելի է բնութագրել կայուն ֆինանսական գործունեությամբ, շարունակական տեխնոլոգիական ուժով և հաճախորդների նկատելի հաջողություններով»,-ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզն ու հավելել. «Չնայած ճգնաժամը խորացել է, և մեր հաճախորդների շրջանում առկա են լարվածության նշաններ, մենք վստահ ենք, որ «Սինոփսիսը» լավ դիրքերում է և կարող է օգնել իր հաճախորդներին հաղթահարել դժվարությունները՝ համագործակցության արդյունքում այս իրավիճակից դուրս գալով նույնիսկ որպես ավելի ուժեղ ընկերություններ»:
Placeholder
«ՍԻՆՈՓՍԻՍԻ» ԵԿԱՄՈՒՏԸ 2009-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,7 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼ Է 2008-Ի ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ