Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Եթե իսկապես մարդն առաջին անգամ այստեղ է ոտք դրել…. տիեզերքի ավելի տպավորիչ կենտրոն պատկերացնել անգամ հնարավոր չէ »,- այս խոսքերը պատկանում են գերմանացի պրոֆեսոր Յոխան Յակոբ Ֆոն Պարրոտին, ով 1828թ-ին 37 տարեկանում երրորդ փորձից միայն կարողացավ հասնել Արարատի գագաթն ու այնտեղ փայտե խաչ կանգնեցրեց:
Արդեն պատրաստ է «Ազդ» ընկերության «Արարատ» ֆիլմը, որտեղ օգտագործված են օրիգինալ երաժշտություն ու Արարատի ամենատարբեր տեսարաններ: Սկավառակում ներառված է նաև բոնուս. կարճ ֆիլմ հայերի մի խմբի` դեպի Արարատի գագաթը տանող նվաճումների մասին: Այս մասին Panorama.am-ին ասաց Ազդ պրոդաքշնի» հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Հարությունյանը: «Արարատը հիացմունք է առաջացնում բոլորի մոտ, ում բախտ է վիճակվել տեսնել այդ լեռը իր գեղեցկության մեջ: Եվ չնայած, որ այսօր այն գտնվում է Թուրքիայում, հայերը շարունակում է համարել Արարատը իրենց գագաթը»,- նշեց ռեժիսորը:
Նշենք, որ «Ազդ Պրոդաքշնը» հիմնադրվել է 1997 թվականին, նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Վերջին երեք տարիների ընթացքում նկարահանում է պատմական Հայաստանը ներկայացնող ֆիլմերի շարք: Արդեն պատրաստել են «Բարի գալուստ Ղարաբաղ», «Արևմտյան Հայաստան», ինչպես նաև «Նոյան տապանի առեղծվածը», Կիլիկիայի մասին ֆիլմերը, « Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» և այլն:

Placeholder