ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մշակույթ
12:56 28/02/2009

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպում է մշակութային համալիր ծրագիր` Սևծովյան տնտեսական համագործակցության պետությունների ( Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա և Վրաստան) մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարտի 4-5 տեղի ունենալիք միջոցառման շրջանակներում նախատեսվում է կլոր սեղանի անցկացում` «Համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում» թեմայով, ինչպես նաև` ցուցահանդեսներ` «Սևծովյան երկրների մշակութային խճանկար», «Սև ծովին` արևոտ երկինք», կինոդիտումներ` «Սևծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանություն և վերականգնում» թեմայով:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ