Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մարտի 3-ին գերմանական Հաննովեր քաղաքում կբացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպայի խոշորագուն ցուցահանդեսը` CeBIT-ը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են մոտ 4300 ընկերություններ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից մոտ 25 տոկոսով պակաս է:
CeBIT-2008-ին մասնակցել են 5845 ընկերություններ, իսկ մասնակցության առումով ռեկորդը եղել է 2001 թվականին: Այդ ժամանակ ցուցահանդեսում իրենց ծառայություններն ու ապրանքները ներկայացրել են մոտ 8000 ընկերություններ:
Ցուցահանդեսի կազմակերպիչների ներկայացմամբ CeBIT-2009-ին մասնակցությունից հրաժարվել են հիմնականում չինական, հարավկորեական ու թայվանական ընկերությունները, որոնք տնտեսական ճգնաժամի հետևանքով դադարեցրել են իրենց գործունեությունը:
Panorama.am-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ հեղինակավոր ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնողների թիվը նախորդ երկու տարիների հետ համեմատած չի նվազել: Նրա խոսքով, ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները 5-ն են, որոնց թվում իրենց միությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանդրամը, SmartSystems-ը, UniSytsems-ը, Sorsion:
Տեղեկացնենք, որ մասնակիցների թվի կրճատման հետևանքով այս տարի որոշակիորեն նվազել է նաև ցուցահանդեսի համար հատկացված տարածքը: Նախորդ տարվա 240 հազար քառակուսի մետրի փոխարեն այս տարի ցուցահանդեսի տաղավարների ընդհանուր մակերսեը կկազմի 200 հազար քառակուսի մետր: Չնայած այս հանգամանքին CeBIT-ի նշանակությունն ամենևին էլ չի նվազել: Եվ պատահական չէ, որ մարտի 3-ին կայանալիք բացման արարողությանը մասնակցելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 8-ը:

Placeholder