Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ»
Կրթություն, գիտություն
13:18 02/03/2009

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ»

Այսօր, մայրենիի պահպանման խնդիրը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառման ժամանակ ևս մեկ անգամ կարևորեց կրթության ու գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Ըստ նրա, հարափափոխ աշխարհում փոխվում են արժեքներն ու գործընթացները ու բոլոր ազգերն ու պետությունները փորձում են պահպանել իրենց արժեհամակարգը: «Այս աշխարհում, երբ գործընթացների փոփոխության հետ նոր երևույթներ են ի հայտ գալիս, բոլոր պետությունները, այդ թվում նաև Հայաստանը փորձում է պահպանել, իր ունեցած արժեհամակարգը: Իսկ մեր արժեհահամակարգի հիմքերից կաևորներից մեկը մեր մայրենին է»,-նշեց կրթության ու գիտության նախարարը:

Ինչպես Ս. Սեյրանյանն ասաց, այս օրը յուրաքանչյուր ժողովրդի համար հատուկ նշանակություն ունի: Իսկ հայերի համար, նախարարի խոսքով, այն էական դերակատարում ունի, քանի որ այսօր Հայաստանում ազգային ինքնությունը պահպանելու ու վերարտադրելու խնդիր կա: Ս. Սեյրանյանի խոսքով, այս խնդիրը կրթության ու գիտության նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում, իսկ կրթական համակարգը, նրա հավաստմամբ, հնարավորություն է տալու արդեն իսկ ձեռք բերած արժեհամակարգը սերնդեսերունդ պահպանել ու փոխանցել:

Իսկ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը նշեց, որ տեսչությունը պայքարում է մայրենին անաղարտ պահելու համար, սակայն դեռևս բացթողումներ շատ կան:
Placeholder
Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ»