Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով 2009թ. մարտի 2-ից կասեցվել է մի շարք բուհերի գործունեությունը:
ԿԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, նախարարի հրամանի համաձայն կասեցվել է Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտի, «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Ագրոբիզնեսի և մենեջմենթի ակադեմիայի, Կառավարման և կրթության զարգացման համալսարանի, «Ֆիրդուսի» համալսարանի, «Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի, Երևանի «Նավասարդ» ինստիտուտի, «ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի, «Վիլյամ Սարոյան» համալսարանի, Երևանի նորարարական տեխնոլոգիաների համալսարանի, «Երևան» համալսարանի բարձրագույն մասնագիտական գործունեության լիցենզիաների գործողությունը, ինչպես նաև Երևանի մշակույթի համալսարանի լիցենզիայի գործողությունը` 031300-«Օտար լեզու և գրականություն», Լ. Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը՝ 070900-«Դիզայն (գեղար)», 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով:
Ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ: Ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ նույն կամ հարակից մասնագիտությամբ հետագա ուսումնառության համար ուսանողները կարող են դիմել, տեղակայված է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում և կհրապարակվի ԿԳՆ «Կրթություն» պաշտոնաթերթի առաջիկա համարում (հավատարմագրված մասնագիտությամբ կրթությունը շարունակելու դեպքում հաշվի է առնվում կասեցված մասնագիտության հավատարմագրված լինելու նախապայմանը): Նշված ուսումնական հաստատություններ դիմումների ներկայացման վերջնաժամկետ մարտի 20-ը ներառյալ:

Placeholder