Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Free and Open Source Software - Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովում:
Համաշխարհային սարդոստայնի «որսորդներին» վաղուց է ծանոթ այս տեխնոլոգիան: Ազատ ծրագրային ապահովումը կարելի է համեմատել մայրաքաղաքային աղցանի հետ: Աղցանը քչերին է անծանոթ, բաղադրատոմսը` նույնպես: Բայց եթե աղցանի բաղադրատոմսը չգիտեք ու ցանկանաք պատրաստել այն` հարևանը կտրամադրի անվճար, և այն որևէ սեփականությունը չէ: Բացի դրանից ամեն մեկը կարող է փոփոխել այն ըստ իր նախասիրության, կամ ինչ-որ բոլորովին նոր ուտեստ հնարել նրա հիման վրա։
Մինչդեռ փակ (պրոպրիետար ) ծրագրային ապահովումը կարելի է նույն ձև համեմատել որևէ խոհարարի ֆիրմային-ուտեստի հետ, որի բաղադրատոմսը գաղտնիք է։ Ոչ դուք, ոչ որևէ այլ խոհարար չի կարող այն պատրաստել, կամ փոփոխել ըստ իր նախասիրության։ Նույնիսկ, եթե դուք այդ ուտեստի որևէ բաղադրիչի վրա ալլերգիա ունեք, դուք դա կիմանաք միայն այն համտեսելուց հետո։
Համտեսի պես են նաև համակարգչային ծրագրերը: Համակարգչային ծրագրերը ստեղծվում են ծրագրավորման լեզուների միջոցով` ծրագրի աշխատանքը նկարագրելով։ Այդ «նկարագրությունը» անվանում են «սկզբնաղբյուրային կոդ» (source code) կամ պարզապես կոդ։ Մարդու կողմից ընթեռնելի կոդը այնուհետև փոխակերպվում է մեքենայի համար հասկանալի տեսքի և դառնում վերջնական ծրագիր, որն ամեն օգտագործող կարող է գործարկել։
Ծրագրերի տարածման երկու մոտեցում կարելի է առանձնացնել՝ պրոպրիետար (անգլերեն՝ սեփականական) կամ փակ կոդով, երբ օգտագործողին տրամադրվում է միայն վերնջական ծրագիրը, իսկ ծրագրային կոդը պահվում է գաղտնի և բաց կոդով, երբ բացի վերջնական ծրագրից բոլորին հասանելի է նաև կոդը։
Սակայն կոդի հասանելիությունը ինքնանպատակ չէ։ Դեպքերի մեծամասնությունում նաև օգտագործողին տրվող իրավունքներն են շատ տարբեր։ Որպես կանոն` պրոպրիետար ծրագրերի դեպքում, ծրագիրը տրամադրվում է կոնկրետ օգտագործողի սահմանափակ քանակությամբ համակարգիչների համար, առանց երրորդ անձանց այն փոխանցելու իրավունքին, և արգելվում է ծրագրի ուսումնասիրման կամ որևէ փոփոխման փորձերը։ Նաև ամեն նոր տարբերակի համար, անհրաժեշտ է նոր լիցենզիա գնել։
Դրան հակառակ` բաց կոդով ծրագրային ապահովման դեպքում, օգտագործողին տրվում է այն ուսումնասիրելու, փոփոխելու, տարածելու և այլ ազատություններ, ընդհուպ մինչև վաճառք։ Այդ դեպքում ծրագիրը կոչվում է նաև ազատ, իսկ կոդի բաց լինելը դառնում է պարզապես անհրաժեշտ այդ ազատությունը ապահովելու համար։
Open Source մոտեցումով ծրագրերի ստեղծման կողմնակից ՏՏ մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը նշում է, որ բաց կոդով ծրագրերը հնարավորություն են տալիս սեփական աչքով տեսնել, թե ինչպես է աշխատում ծրագիրը, գտնել երբեմն դրանց թերությունները և հայտնել հեղինակներին, որևէ հնարավորության բացակայության դեպքում ինքնուրույն այն ավելացնել և ուղղարկել բարելավումը հեղինակներին։
Եթե այս մոտեցումը իսկզբանե տարածված էր միայն էնտուզիաստների միջև, որոնք ազատ ժամանակ, սեփական հաճույքի և կարիքների համար համատեղ ստեղծում էին ծրագրերը, ապա ավելի ուշ իր բազմաթիվ առավելությունների հաշվին այդ մոտեցումը հրապուրել է նաև տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բացել են իրենց ծրագրերի կոդերը հաճախ դրա համար փոխելով ողջ վաճառքի սխեման։
Ըստ փորձագետի կարևորը այն է, որ օգտվողը կարող է, նախկինում մի քանի հազար դոլար գերազանցող համակարգչային ծրագրերի փաթեթի փոխարեն բացառապես անվճար հիմնական ամեն հնարավորն ապահովող ծրագրային փաթեթ ունենալ:
«Սովորաբար ամեն մի ծրագիր կամ նախագիծ ունի իր պատշտոնական կայքը, որտեղ և կոորդինացվում են ծրագրի աշխատանքները, շփվում են ծրագրովորողները, դիզայիներները, թարգմանիչները՝ բոլոր այն անհատները որոնք մասնակցում են նախագծում։ Այսպիսի մարդկանց խումբը սովորաբար անվանվում է համայնք (community)։ Եվ հենց այդ պաշտոնական կայքերից էլ կարելի է բեռնավորել բուն ծրագիրը, հավելյալ մոդուլները, ստանալ ծրագրային կոդերը: Այդտեղ են գտվում նաև քննարկումների բաժիններ որտեղ հաղորդակցվում են ծրագրի ստեղծղողները և օգտվողները, փորձեր են անում, խորհուրդներ են տալիս ծրագրից գլուխ չհանողներին և օգնում են միմյանց՝ իհարկե անվճար:»,-պատմում է Ալեքսեյը։
ՏՏ մասնագետը նշում է նաև, որ այսպես ասած «փակ» կոդով ստեղծված ծրագրերը կարող են շատ լուրջ սխալներ պարունակել, կամ միտումնավոր ծառայել ինֆորմացիայի արտահոսքի համար և դա հնարավոր չէ պարզել քանի դեռ նման դեպքի մասին հայտնի չդառնա։ Այդ է պատճառը, որ տեղեկատվության անվտանգության և գաղտագրման ոլորտում ծրագրի կոդի բաց լինելը դե ֆակտո դարձել է պահանջ։
Բացի դրանից ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գտնված սխալները և «ծակերը» շատ ավելի շուտ են հայտնաբերվում ու շտկվում բաց կոդով ծրագրերի դեպքում։
Ալեքսեյ Չալաբյանը նշում է նաև բաց ծրագրային կոդով օպերացիոն համակարգերի երկրորդ առավելություը. «Մոռացեք վիրուսների մասին»,-
«Ես նկատի չունեմ, որ նման վիրուսներ երբեք չեն ստեղծվել: Սակայն այդ եղած մեկ տասնյակ փորձնական վիրուսները աշխատացնելու համար փորձառու օգտագործողը պետք է նպատակաուղղված մի քանի ժամ ծախսի, սեփական համակարգիչը վարաքելու համար, և այլ համակարգիչ այդ վիրուսը մեկ է չի կարողանա վարակել»
«Բացի գնից և անվտանգությունից շատ կարևոր մեկ այլ հանգամանք, դուք կախվածության մեջ չեք ընկնում ծրագրի ստեղծողից։ Եթե պրոպրիետար ծրագրի ստեղծողը որոշի հաջորդ տարբերակը վաճառել նոր ավելի բարձր գնով, կամ էլ որոշի կես ճանապարհին փակվել, դուք կարող եք լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ձեր աշխատանքը կախված է այդ ծրագրից։ Բաց ծրագրերի դեպքում նման ռիսկերը հասնում են 0-ին»,-բացատրում է ՏՏ մասնագետը։
Զրուցակցի խոսքերով բաց կոդով ծրագրերը նաև համակարգչի հզորությանը շատ ավելի համեստ պահանջներ են ներկայացնում, չստիպելով այդքան հաճախ դեռ աշխատող համակարգիչը դեն նետել, ավելի հզորով փոխարինելու համար։
Ըստ մասնագետի հիմա մեր երկրի համակարգչային ոլորտում կան ընկերություններ, որոնք օգտագործում են բաց կոդով ծրագրերը, կամ այդպիսի միջավայրերի համար նոր ծրագրեր ստեղծում։ Բայց նշում է, որ սովորական օգտագործողների թիվը որոնք հիմնականում աշխատեն ազատ ծրագրերով շատ չէ:
Ցավոք սրտի մեր պետական և կրթական համակարգերում այդ տոկոսը էլ ավելի ցածր է, մինչդեռ աշխարհում հատկապես այդ երկու ոլորտներում է բաց կոդով ծրագրերը ամենաակտիվ կիրառվում։
Իսկ, թե ինչու մեզ մոտ դեռ լայն տարածում չի գտել այս անվճար ծրագրային փաթեթների կիրառումը, ծրագրավորողն ասում է, որ նախ երկուսն էլ մեր իրականության մեջ «անվճար» են, չնայած մեր օրենքներով էլ ոչ-լիցենզիոն ծրագրեր օգտագործելու համար պատասխանատվություն է սահմանված (այդ թվում քրեական)։ Երկորդը այն է, որ ոչ առևտրային լինելո`վ այդ ծրագրերը չեն գովազդվում և ոչ-մասնագետներին հաճախ հայտնի չեն, իսկ ոչ-լիցենզիոն սկավառակներ բազմաթիվ խանութներում և բեռավորման կայքերում շատ հազվադեպ են հայտնվում՝ անիմաստ է «գողանալ» և էժանով վաճառել այն, ինչը իսկզբանե անվճար է և հասանելի։ Մեկ այլ դժվարությունը սովորական մարդկային սովորությունն է՝ եթե համապատասխան կոճակները սովորական տեղում չեն, կամ այլ պատկեր ունեն մարդիկ ուղղակի սովոր չեն, «վարժված չեն» և հետ են «քաշվում» այն օգտագործելուց, բայց դա ցանկացած նոր բանի խնդիրն է։
Զրույցի վերջում փորձագետը մեզ ցուցադրեց ազատ օպերացիոն համակարգերից մեկի աշխատանքը և նշեց, որ հիմա ինքը Հայաստանում նկատում է մտավոր սեփականության հանդեպ վերաբերմունքի առողջացում և վերջինիս միջազգային նորմերին մոտենալուն զուգընթաց Հայաստանում Open Source-ը կզբաղեցնի նույն դերը, ինչ ամբողջ աշխարհում:

Placeholder