ՎԱՐՉԱՊԵՏ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄՏԱԾԵԼ
Կրթություն, գիտություն
14:44 06/03/2009

ՎԱՐՉԱՊԵՏ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄՏԱԾԵԼ

Այսօր Երևանում մեկնարկեց «Միջազգային ֆինանսական և տնտեսական ճգնաժամ. ռուսական և հայկական տարբերակներ» թեմայով գիտաժողովը, որը նախաձեռնել են Հայ-ռուսական համալսարանը, Ռուսական ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը` ԵԱՀԿ երևանյան գրասենայկի հետ համատեղ:

Հանդես գալով ողջույնի խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց կրթական համակարգի դերը ֆինանսական և տնտեսական ճգնաժամի մարտահրավերներին դիմակայելու գործում: Նա նշեց, որ այս համակարգում փոփոխությունները պետք է միտված լինեն ուսանողի հմտություններ և մտածողություն ստանալուն:
Վարչապետն ասաց, որ արագ զարգացող արդի աշխարհում գիտելիքը արագ հնանում է, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է օգտագործել այդ գիտելիքը, այսինքն կրթական համակարգի նպատակը պետք է լինի հմտություններ և մտածողություն տալը: Նրա համոզմամբ, ուսանողներին պետք է սովորեցնել մտածել, այլ ոչ թե ուղղակի գիտելիք կուտակել:

«Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ստեղծել նոր մթնոլորտ Հայաստանում, որտեղ ինտելեկտուալ մարդը իրեն հարամարավետ կզգա»,-նշեց վարչապետը: Նա հույս հայտնեց, որ այսօրվա գիտաժողովը հնարավորություն կտա բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին` քննարկելու արդի խնդիրները, որոնք մտահոգում են նաև կառավարությանը, ըստ այդմ էլ քննարկումները օգտակար կլինեն ինչպես գիտաժողովի մասնակիցների, այնպես էլ կառավարության համար:
Placeholder