Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
15:20 06/03/2009
50+50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ
Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախաձեռնությամբ, որը մշակել է 50 գումարած 50 միլիոն եվրո արժողության մի ծրագիր, Ղարաբաղում նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ: Այս մասին ասուլիսում հայտնեց Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ նրա, նախորդ տարի Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 10 տարին նշելու ժամանակ ներկայացվել են Հայաստանի ներդրումային մի ծրագիր, որը հայտնի է 50+50 մլն եվրո անունով: Այն իրենից ներկայացնում է Հայաստանի տնտեսությանն աջակցելու ծրագիր` Սլովակիայից 5-7 տարի մարման ժամկետով տրամադրելով վարկ:
«Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծում Հայաստան և Ղարաբաղ, էներգետիկ ոլորտում ծավալուն աշխատանքների իրագործմանը»,- ասաց Ա. Գրիոգորյանը:

Placeholder