Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է ընկերության Տեխնիկական բլոկի նոր տնօրենի նշանակման մասին: Այս պաշտոնն է զբաղեցնել Վրույր Առաքելյանը` նախկինում ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարարը:
Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության, Վրույր Առաքելյանը աշխատել է կապի ոլորտում շուրջ 40 տարի: Լինելով Օդեսայի Էլեկտրատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ` Առաքելյանը անցել է աշխատանքային սանդղակի բոլոր աստիճաններով` շարքային էլեկտրատեխնիկից մինչև փոխնախարար: Նա ղեկավարել է Հրազդանի կապի հանգույցը, գլխավորել է Չարենցավանի կապի ԱՄ, «Հայաստանի հեռախոսային ցանցեր» պետական ձեռնարկությունը, զբաղեցրել այլ ղեկավար պաշտոններ:
Առաքելյանը իր դերակատարումն է ունեցել նաև «ԱրմենՏել» ընկերության կայացման մեջ. 1995-1997թթ. նա եղել է «ԱրմենՏել»-ի տեխնիկական գծով փոխնախագահը և կապի նախարարի խորհրդականը: Այդ տարիներին նրա ղեկավարմամբ Հայաստանում տեղադրվել է առաջին օպտիկամանրաթելային մալուխը` Երևան-Մեղրի ուղիով, ինչպես նաև կատարվել է առաջին թվայնացումը (120 հազար համարի):
Ներկայացնելով ընկերության նոր տեխնիկական տնօրենին` «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշել է, որ Վրույր Առաքելյանի առջև դրված են լուրջ ռազմավարական խնդիրներ` նոր տեխնոլոգիաների ներդրման և ընկերության զարգացման նպատակով: «Վստահ եմ, որ նրա կապի ոլորտում ունեցած մասնագիտական գիտելիքը և երկարատև գործնական փորձը կօգնեն իրականացնել այս ամենը», - ասել է Ն. Վելիչկովը:
«Ոլորտի խնդիրներին ես իրոք քաջատեղայկ եմ: Համոզված եմ, որ համագործակցելով հայ արհեստավար թմի հետ, որը ներկայում կա «ԱրմենՏել»-ում, մենք կկարողանանք ընկերությունը բերել իրական հաջողությունների»,- նշել է Վ. Առաքելյանը:

Placeholder