Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:27 10/03/2009
«ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵԿՏՈՐԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ »
«Կիրառական գիտությամբ զբաղվող ինստիտուտներն ստիպված են զբաղվել հիմնականում ֆունդամենտալ ` հիմնարար գիտությամբ: Եվ թեև կարող են ունենալ զգալի կիրառական արդյունքներ, սակայն ներդրողներ չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր մասնավոր սեկտորի մոտ բացակայում է վստահությունը գիտնականի և գիտական արդյունքի նկատմամբ: Նրա խոսքով, Հայաստանում ներկայում կա 7500 գիտնական, որոնց զգալի մասը բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ են: «Բացի այդ Հայաստանն իր իրականացրած բազմաթիվ գիտական դրամաշնորհային ծրագրերով բարձր դիրքեր է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում: Սա վկայում է Հայաստանի գիտական մեծ ներուժի մասին, ինչը սակայն այսօր մասամբ է կիրառվում տնտեսության զարգացման համար»,- հավելեց նա:
Ս. Հարությունյանի խոսքով, ԽՍՀՄ-ում կիրառական գիտությունը տեսակարար ավելի մեծ կշիռ ուներ, քան ֆունդամենտալը: Նա նշեց, որ այն տարիներին, գիտության հատկացվող գումարների մեծ մասն ուղղված էր կիրառական գիտության զարգացմանը` ակադեմիական գիտության վրա ծախսվում էր գումարների 15-20 տոկոսը, բուհական գիտությունների վրա`5-7 տոկոսը , մնացածն ուղղվում էր երկրում կիրառական գիտության զարգացմանը:
Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին համակարգը այլ էր` տրվում էին կոնկրետ հանձնարարականներ, իջեցվում էին պետական պատվերներ, կատարվում էին ներդրումներ և արդյունքներն էլ կիրառվում էին: Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ գիտության պետական կոմիտեն այսօր իրականացնում է մի շարք ծրագրեր կիրառական գիտությունը զարգացնելու ուղղությամբ:
Նա նշեց, որ արդեն մշակվել է գիտության ֆինանսավորման կարգերը, որոնց միջոցով ֆինանսավորվող նպատակային ծրագրերը պետք է ուղղված լինեն տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացմանը, բացի այդ փորձեր են արվում զարգացնել գիտություն-տնտեսություն կապը` մասնավոր սեկտորի ուշադրությունն ուղղելով գիտական արդյունքների վրա:
Ըստ նրա, կիրառական գիտությունը զարգացնելու համար նախատեսվում են անցկացնել գիտաժողովներ, սեմինարներ և ցուցահանդեսներ` մասնավոր ներդրողներին գիտական արդյունքները ներկայացնելու համար: Ս. Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրվում է միջազգային փորձը կիրառական գիտությունը զարգացնելու ասպարեզում:
Գիտության պետական կոմիտեի նախագահի խոսքով, այսօր առավել դիպուկ օրինակներ Հայաստանի համար կարող են հանդիսանալ նախկին սոցիալիստական երկրների փորձերը, որտեղ գիտությունը հայտարարված է որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն:

Placeholder