Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի մայիսի 17-ից 24-ը Երևանում կանցկացվի «Մեկ կադր, մեկ րոպե» 7-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և անցկացնում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Մեկ կադր, մեկ րոպե» 7-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչՎահրամ Ակիմյանը:
Նա նշեց, որ այս տարի նույնպես փառատոնում կընդգրկվեն մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք նկարահանվել են մեկ կադրում: Մասնակիցների համար տարիքային, սեռային, ազգային, իսկ ֆիլմի համար` ժանրային որևէ սահմանափակում չկա:
Վ. Ակիմյանը տեղեկացրեց, որ փառատոնի մասնակցության հատերի ընդունումն արդեն երկու շաբաթ է սկսվել է և տևելու է մինչև ապրիլի 20-ը: Նա տեղեկացրեց, որ տարեց տարի փառատոնին ներկայացվող հայտերի թիվը շատանում է:
Փառատոնի ծրագրում կա նաև կարճ` մինչև 40 րոպեանոց ֆիլմերի առանձին ծրագիր, ինչպես նաև «Կինո առանց սահմանների» մրցույթ: Փառատոնի ավարտին մեկ րոպեանոց լավագույն ֆիլմը կարժանանա Գրան պրի մրցանակին, հատուկ մրցանակ կհանձնի փառատոնի նախագահը, կընտրվի լավագույն կարճ ֆիլմը, մասնակիցներն իրենք կառանձնացնեն «Հեղինակների ձայն» մրցանակակրին, առանձին մրցանակ կշնորհվի լրագրողների ընտրության արդյունքում, կլինեն նաև այլ հատուկ մրցանակներ:
Վ. Ակիմյան նշեց, որ այս փառատոնը ևս մի միջոց է կինոարտադրության խթանելու համար, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս երիտասարդ ռեժիսորներին ինքնադրսևորվելու:

Placeholder