Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Միացյալ Վրաստան» Ժողովրդավարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն Panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում Միխայիլ Սահակաշվիլու՝ Հայաստանի տնտեսության մասին օրերս արած հայտարարությունը որակեց «ոչ կոռեկտ և հիմար»: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը մարտի 7-ին Թբիլիսիի Կոպալա հյուրանոցային համալիրի և ժամանցային վայրի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»: Որքանո՞վ է հարևան երկրի նախագահի դիրքերից արված այդ հայտարարությունը կոռեկտ:
-Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ և ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարևան երկրի, այլ նաև բարեկամ երկրի հանդեպ: Նորմալ նախագահները իրենց իրավունք չեն կարող վերապահել խոսել այլ երկրի տնտեսության խնդիրների մասին: Ես կարծում եմ Սահակաշվիլու արտահայտությունները ծայրահեղ ոչ կոռեկտ էին և հիմար: Սակայն մի բան ասեմ՝ մեր երկրի նախագահի ոչ կոռեկտ արտահայտությունները, որոնք վերաբերում են Վրաստանի ներքին հարցերին ու հարևան-բարեկամ երկրներին արդեն իսկ մեզ համար նորություն չեն, մենք դրանց սովոր ենք: Ինձ մնում է միայն ափսոսանք հայտնել իմ նախագահի արած հայտարարության համար:
-Հայաստանում են գտնվում վրացական երկու հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր: Գործուղման նպատակն է «հավաքել տեսանյութեր», որոնք պետք է հաստատեն Վրաստանի նախագահի քարոզչական այն մոդելը, ըստ որի «ճգնաժամի պայմաններում հարևաններն ապրում են ավելի վատ, քան վրացիները»: Այդ փաստին ինչպես եք վերաբերում:
-Ես նման ինֆորմացիա չունեմ, իսկ եթե դա իրոք այդպես է, ապա դա էլ ավելի ոչ կոռեկտ է ու սխալ: Ես հույս ունեմ, որ անկախ իմ նախագահի և իմ երկրի նախագահի հայտարարություններից, որ Վրաստանի իշխանությունները ավելի շուտ պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն հենց Վրաստանի տնտեսության վերականգնման վրա: Մենք այս պահին գտնվում ենք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական բավականին ծանր իրավիճակում: Հատկապես օգոստոսյան պատերազմից հետո իրավիճակն էլ ավելի ծանրացավ: Ամեն օր մենք ճաշակելու ենք տնտեսական ճգնաժամի պտուղները: Այդ պատճառով, լավ կլիներ, որ նախագահը զբաղվեր սեփական երկրի տնտեսության հարցերը լուծելով, քան խոսեր հարևան երկրների տնտեսական խնդիրների մասին: Ես համոզված եմ, որ Վրաստանի տնտեսական իրավիճակն էլ ավելի խորանալու է, քանի որ երկրի իշխանությունը՝ նախագահի ղեկավարությամբ չի կարողանում նորմալ ղեկավարել երկիրը: Այդ իսկ պատճառով մեր երկրում քաղաքական իրավիճակը լարված է: Ես լիապես համոզված եմ, որ քանի դեռ մեր նախագահը չի փչացրել մեր հարաբերությունները Հայաստանի և հարևան մյուս երկրների հետ, պետք է շտապ այնպես անել, որ նա ստիպված հրաժարական տա:
-Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ընդդիմության հնարավորությունները:
-Ես վստահ եմ, որ ընդդիմությունը հաջողության կհասնի, որովհետև վրաց ժողովուրդը շատ բացասաբար է տրամադրված Սահակաշվիլու նկատմամբ: Այս պահին բոլորն էլ տեսնում են օգոստոսյան դեպքերի իրական խնդիրը, բոլորն էլ զգում են, թե ինչքան ոչ ադեկվատ գործողություններ է կատարում Վրաստանի նախագահը, ոչ ադեկվատ հայտարարություններ անում, մասնավորապես Հայաստանի մասով արված հայտարարությունը, որը մեր ժողովրդի և ընդդիմության համբերության բաժակն է լցնում: Ես համոզված եմ, որ մենք Սահմանադրական ճանապարհով կհասնենք նախագահի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը:

Placeholder