Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից կներդրվի անկախ փորձագիտական համակարգը, ըստ որի գիտնականների կողմից ստեղծված գիտական ծրագրերը պետք է անկախ փորձագետների կողմից անցնեն փորձաքնության: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ արդեն ստեղծվել է անկախ փորձագետների բանկ, որտեղ գրանցվել է արդեն շուրջ 1200 գիտնականի անուն, որոնք գիտական ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկեն իրենց մշակած չափանիշներով:
Փորձագետին պատահականության սկզբունքով ընտրելու է համակարգիչը, օնլայն տարբերակով գիտական ծրագիրն ուղարկվելու է այն անձին, ով պետք է փորձաքննություն անցկացնի և փորձագիտական արդյունքներն օնլայն տարբերակով հետ է ուղարկվելու: Ստեղծվելու է նաև վարկանիշային սանդղակ, եթե տվյալ գիտական ծրագրի փորձաքննության արդյունքները հավաքեն բարձր միավորներ, ապա ծրագիրը կֆինանսավորվի: Ս. Հարությունյանի խոսքով, փորձագիտական համակարգն այսօր շատ երկրներում կիրառում են և շատ արդյունավետ է:
Այս տարի փորձագիտական համակարգի ֆինանսավորման կարգերը հաստատելուց հետո հայտարարվելու է գիտական ծրագրերի երեք մրցույթ Ֆրանսիայի, Բելոռուսիայի և Ռուսաստանի հետ: Գիտական ծրագրերի փորձաքննությունը պետք է անցկացվի մեր և այդ երկրների անկախ փորձագետների միջոցով: ԳՊԿ-ի նախագահի խոսքով, փորձագիտական համակարգի ֆինանսավորման կարգերը մոտակա օրերին կներկայացվի կառավարությանը:
Ս. Հարությունյանի խոսքով, վերոնշյալ երկրների հետ համաֆինանսավորման տարբերակով գիտական ծրագրեր է իրականացվելու մեր տնտեսության այս կամ այն որորտի համար կարևոր նշանակություն ունեցող ուղղություններով: «Ցանկացած պետության հետ յուրաքանչյուր գիտական ծրագրի մրցույթ հայտարարելուց առաջ մենք նախապես հստակեցնելու ենք այն ոլորտները, որոնք փոխադարձ շահավետ են լինելու երկու պետությունների համար: Ծրագրերը փորձաքննության են անցնելու և մեր երկրում և տվյալ պետությունում, եթե երկու կողմից դրական արդյունք ստացվեց, ապա այդ ծրագիրը համատեղ ֆինանսավորվելու է: Պայմանագրի համաձայն ստեղծված գիտական արդյունքը համատեղ է կիրառվելու»,-հավելեց նա:

Placeholder