Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոլդովայում ավարտվել է «Ոսկե ձայներ-2009» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը: Այս մրցույթին Հայաստանը ներկայացնող Լուսինե Աղաբեկյանը արժանացել է առաջին մրցանակին:
Նշենք, որ մրցույթին մասնակցել է ինը երկրի 15-30 տարեկան 20 ներկայացուցիչ: Եզրափակչում երիտասարդ կատարողները իրենց ընտրությամբ կատարել են երկու երգ:
Մրցույթի «Գրան պրի» գլխավոր մրցանակին արժանացել է Մոլդովան ներկայացնող Իրինա Կոստինան: Առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող մասնակիցը և մոլդովացի Ալյոնա Տրիբոյը:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է 20 հազար ամերիկյան դոլար, որից տասը հազարը ստացել է գլխավոր մրցանակակիրը: Այս մասին հայտնում է «Infotag» գործակալությունը:

Placeholder