ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
Կրթություն, գիտություն
15:44 11/03/2009

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) և Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը երկարատև համագործակցություն կծավալեն: Այդ մասին մարտի 10 գրադարարանի բարեկամներին նվիրված ցերեկույթի ժամանակ հայտարարել է Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: ««ԱրմենՏել»-ը գլխավորել է գրադարանի նոր բարեկամների ցանկը, և այս բարեկամությունը կլինի շարունակական»,-ասաց նա: Գրադարանի տնօրենը նշեց, որ համագործակցությունն ընկերության հետ սկսվեց այն պահին, երբ «ԱրմենՏել»-ն անվճար տրամադրեց իրեն պատկանող տարածքը Նորք-Մարաշ համայնքում գտնվող գրադարանի մասնաճյուղին` 3 տարով: Մինչ այդ գրադարանը տարածքի համար վարձավճար էր մուծում:

«ԱրմենՏել-ի այս որոշումը Նորք-Մարաշի գրադարանին հնարավորություն տվեց ևս 3 տարի անխափան աշխատելու` ապահովելով համայնքի երեխաներին և մեծահասակներին գրականությամբ»,- նշեց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Ըստ Ա. Բեղլոյանի, համագործակցության առաջիկա նախագծերի շարքում է ընկերության մասնակցությունը Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպմանը:
Placeholder
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ