ՎՐԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»
Մշակույթ
10:17 12/03/2009

ՎՐԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթին, որը տեղի է ունենալու Մոսկվայում: Նման որոշում ընդունվել է Թբիլիսիում այն ժամանակ, երբ մրցույթի կազմակերպիչները պահանջել էին փոխել «We Don՚t Wanna Put in» երգի տեքստը: Այս մասին «Ռիա-Նովոստի» գործակալությանը հաղորդել է մրցույթի վրացական նախագծի ներկայացուցիչ Նատիա Ուզանադձեն:

Հիշեցնենք, որ վրացական երգի բառերը (հիմնականում հակառուսական շեշտադրումներով) փոխելու որոշում է կայացրել «Եվրատեսիլի» վերահսկիչ խումբը, ինչի մասին Հեռարձակողների եվրոպական միությունը տեղյակ է պահել վրացական կողմին:
Placeholder
ՎՐԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»