SALON DU LIVRE ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մշակույթ
10:57 13/03/2009

SALON DU LIVRE ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանի պատվիրակությունը առաջին անգամ մասնակցում է այսօր Փարիզում բացված Salon du Livre գրքի միջազգային հեղինակավոր տոնավաճառին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը: 

Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը, նույն գործակալության հրատարակչական գործի բաժնի գլխավոր մասնագետ Էդվարդ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը:

Գ. Դուրգարյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 1000 հրատարակչություններ: Հայկական գրահրատարակչությունը ցուցահանդեսին ներկայացնում է մոտ 120 անուն գիրք ` թարգմանություններ, գեղարվեստական գրականություն, հայ մշակութային ժառանգությունը ներկայացնող ալբոմներ, DVD գրքեր և այլն: Հայկական տաղավարի գրականությունը կլինի հայերեն, անգլերեն և ֆրանսերեն:

Նրա խոսքով, քանի որ այսօր տոնավաճառի բացումը համընկնում է Եղիշե Չարենցի ծննդյան օրվան, հայկական տաղավարում առանձին անկյունում կներկայացվեն Չարենցի ստեղծագործությունները:

Նշենք, որ Փարիզի գրքի միջազգային տոնավաճառը կշարունակվի մինչև մարտի 18-ը:
Placeholder
SALON DU LIVRE ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ