Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:00 14/03/2009
ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՔԱՌՀԱՏՈՐՅԱԿԸ
Այս տարվա վերջին արդեն տպագրված կլինի «Հայաստանի հարակից երկրների պատմությունը» քառհատորյակը, որի հրատարկման ֆինանսական աջակցությունը հոգում է կառավարությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այս հրատարակությունը Հայաստանում իր նախադեպը չունի:
Քառհատորյակում պետք է ներկայացվի Հայաստանի հարակից երկրների պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հիմնականում ներկայացվելու է Արաբական աշխարհի երկրների, Իրանի, Թուրքիայի, Կովկասի և Հին պատմական Հայաստանի հարակից երկրների պատմությունը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս քառհատորյակը շատ կարևոր աշխտանք է, քանի որ մինչև հիմա Հայաստանում գրվել է հայ ժողովրդի պատմությունը, իսկ այժմ այս հրատարակությունում մեր գիտնականներն իրենց տեսակետները ներկայացնելու են մեր հարևան ժողովուրդների մասին: «Սա շատ կարևոր է մեր համար, որ մեր ժողովուրդը ձևակերպի իր մոտեցումները իր հարևանների նկատմամբ: Կարևոր է նաև այն, որ ինստիտուտը ունի այն լավ մասնագետները, որոնք կարող են գրել հարակից երկրների պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»,- հավելեց նա:
Առաջին հատորում անդրադարձ է կատարվելու պատմության հին շրջանին. ներկայացվելու են ամենահնագույն պետական միավորումները, որոնք գոյություն են ունեցել մեր հայկական լեռնաշխարհի շուրջը շատ հին ժամանակներից, օրինակ խեթերի պատմությունը: Երկրորդ հատորում արդեն անդրադարձ է կատարվելու միջնադարի ժամանակաշրջանում հարակից երկրների պատմությանը, ինչպես նաև հայերի դերը, որոնք հայտնվել են այդ երկրների տիրապետության տակ:
Երրորդ հատորում ներկայացվելու է նոր շրջանի պատմությունը, որտեղ անդրադարձ է կատարվելու, օրինակ Հայոց ցեղասպանության, Իրանի հեղափոխությանը, որտեղ հայերը մեծ դերակատարում են ունեցել: Իսկ չորրորդ հատորում ներկայացվելու է պատմության նորագույն շրջանը և մինչև մեր օրերը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ շատ ուրախ է, որ կառավարությունը գիտակցեց, որ մեր նորանկախ պետությանը անհրաժեշտ է ոչ միայն զբաղվել իր պետության և ժողովրդի պատմությունը ներկայացնելով, այլև հարակից երկրների պատմությունը մեր տեսանկյունից:

Placeholder