Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր կավարտվի միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների մեծ մասը և Լոռու մարզի որոշ դպրոցներ դիմում-հայտերն արդեն ներկայացրել են:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ միասնական քննություն հանձնելու դիմում- հայտ է ներկայացրել 5525 աշակերտ: Գ. Մանուկյանը նշեց, որ մինչև ապրիլի 15-ը շրջանավարտը կարող է փոփոխել դիմում-հայտում նշված միասնական քննության առարկան: Այն շրջանավարտները, որոնք ցանկություն ունեն բուհ ընդունվել, լրացնելու են դիմում-հայտը, իսկ միայն ավարտական քննություններ հանձնող շրջանավարտները պետք է լրացնեն ցուցակ-հայտը:
Հիշեցնենք, որ 2008-2009 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Շրջանավարտը յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար պետք է «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին փոխանցի 1500 դրամ և վճարման անդորրագիրը կցի դիմում-հայտին:
Միասնական քննության վճարից ազատվում են հետևյալ դիմորդները` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Շրջանավարտները միասնական քննություն են հանձնելու «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից: Նշենք, որ հայտագրման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից: Նշենք, որ դիմում-հայտերի ընդունումը սկսվել էր հունվարի 31-ից:

Placeholder