ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍՆԵՐ ԴԵՌ ՉԻ ԿՐԵԼ
Մշակույթ
13:41 16/03/2009

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍՆԵՐ ԴԵՌ ՉԻ ԿՐԵԼ

«Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» շարունակում է իր աշխատանքները բնականոն հունով. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս ոչ մի ազդեցություն չի գործել հայկական կինոարտադրության վրա: «Դեռ ոչ մի խնդիր չունենք: Բոլոր մեր նախաձեռնությունները, նախագծերը ընթացքի մեջ են»,- Panorama.am-ին ասաց կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանը:

Ըստ նրա, արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է: Նշենք, որ կինոկենտրոնն իր ծրագրերի մի մասն իրականացնում է արտասահմանյան կինոընկերությունների հետ համատեղ` Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիայի, Նորվեգիա և այլն:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍՆԵՐ ԴԵՌ ՉԻ ԿՐԵԼ