Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
10:20 17/03/2009
«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԲԱՇԽՎԵՑԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
«Եվրատեսիլ- 2009» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մոսկվայի «Օլիմպիսիկի» մարզադահլիճում: Այդ մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան մոսկովյան «Կոսմոս» հյուրանոցում անցկացված վիճակահանության ժամանակ, հաղորդում է РИА "Новости"-ն:
Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու համապատասխանաբար Չեռնոգորիան, Չեխիան, Բելգիան, Բելառուսը, Շվեդիան, Հայաստանը, Անդորան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը, Բուլղարիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Այն բացելու է Խորվաթիան, այնուհետև ըստ հերթականության` Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է: Երեկ վիճակահանության ժամանակ «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանը ընտրել է 10 թիվը, որի ներքո էլ եզրափակիչում հանդես է գալու Ռուսաստանը: Նկատենք, որ «Եվրատեսիլ 2008»-ում ևս Բիլանը հանդես է եկել այս թվի ներքո: Եզրափակիչում Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան հանդես են գալու համապատասխանաբար 3, 17, 25, 23 թվերի ներքո:
«Եվրատեսիլ- 2009»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 16-ին: Այս անգամ Հայաստանը ներկայացնելու են Ինգա և Անուշ Արշակյանները իրենց «Նոր Պար» երգով:

Placeholder